Հայ բժիշկերի կյանքից
Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը
Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում:
Հայրը`Ամիրա Թովմաս Թաշճյանը երկար տարիներ վարել է պարսից հյուպատոսի պաշտոնը:
Ավարտել է Խարբերդի Ամերիկյան քոլեջը:
1895 թ. ավարտել է Ամերիկայի Բալթիմորի բժշկական հալսարանը և վերադարձել հայրենիք:
1895 թ. Օսմանյան կայսրությունում Համիդյան հայաջարդերի պատճառով, հոր օգնությամբ ու ջանքերով տեղափոխվել է Պարսկաստան:
Տարված լինելով ժամանակի հայկական ազատագրական գաղափարներով, անմասն չի մնացել այդ շարժման ընդհանուր հանգանակությանը:
Ազգային, կուսակցական (ՀՅԴ) գործերով եղել է Սալմաստում, Թավրիզում, Ռաշտում, որտեղ և ամուսնացել է:
Ցարական կարգերի օրոք իր խոշոր ծառայությունն է մատուցել արտասահմանից արգելված հեղափոխական գրականություն Կովկաս անցկացնելու գործում:
Մտերիմ է եղել հայ ազգային-ազատագրական շարժման և ռազմական գործիչ, ֆիդայի, ՀՅԴ անդամ Եփրեմ Խանի (Եփրեմ Դավթյան) և զորավար Անդրանիկ Օզանյանի հետ:
1915 թ. կամավորական խմբերի հետ, որպես կամավոր բժիշկ, մեկնել է Վան, ապա Կովկաս:
1916-20 թթ. Հայաստանում զբաղվել է հազարավար հայ գաղթականներին բժշկական օգնություն ցուցաբերելու աշխատանքներով:
Հայաստանի Հանրապետության անկումից առաջ վերադարձել է Ռաշտ և ավելի քան 50 տարի աշխատել բժիշկ:
Եղել է Գիլանի գավառի հայ, պարսիկ, թուրք, գիլաք բնակչության կողմից սիրված բժիշկ ու հարգված անձնավորություն:
Նրան ճանաչում ու վստահում էին գավառի բոլոր քաղաքներում ու գյուղերում:
Ակտիվորեն զբաղվել է ազգային, հասարակական ու կուսակցական գործունեությամբ:
Մահացել է 1946 թ. հուլիսի 8-ին, Ռաշտում:
Թոռը` Պետրոս Թաշճյանը, Անգլիայում կրթություն ստանալուց հետո, որպես նավաստի երկար տարիներ աշխատել է անգլիական առևտրային նավատորմում, 2014 թ. դրությամբ բնակվում է Ռաշտում:
Հարություն Մինասյան
«Հայազգի բժիշկ-գործիչներ» գրքից համառոտագրված տարբերակ
29.07.2022 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ